Մուլտֆիլմի սցենարը շատ պարզ է, առանձնապես ոչնչով չի տարբերվում նմանատիպ այլ ֆիլմերից, սակայն վերջին հատվածում լրիվ այլ բան է պարզվում: Տղային, ով ամբողջ օրը համակարգչային խաղեր է խաղում, նվիրում են շուն, բայց շունը ունենում է ոչ թե 4 ոտք, այլ` 3: Սկզբում տղան չի ցանկանում խաղալ նրա հետ: Նա շպրտում է շանը և վերսկսում իր խաղը: Սակայն շունը չի հանձնվում և, վերջ ի վերջո, նրան հաջողվում է տղայի սիրտը գրավել: Հենց այդ ժամանակ էլ բացվում են բոլոր խաղաքարտերը:
Կարճամետրաժ այս մուլտֆիլմը կարող եք նայել` բացելով այս հղումը