Բոլորս էլ ունեցել կամ ունենք խաղալիքներ, որոնք տարիների ընթացքում մեր ամենալավ ընկերներն են եղել: Մենք հաճախ երազել ենք, որպեսզի դրանք թեկուզ մեկ օրով կենդանանան։ Երեք «Օսկար» շահած այս ֆիլմը պատմում է Վուդիի բարեսիրտ կովբոյի մասին, ով Էնդիի ամենասիրելի խաղալիքն է։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Էնդիի ծնողնները նրա համար գնում են Բազ Լայթյիր անունով նոր խաղալիքը։ Բազը մտածում է, որ նա իրական տիեզերագնաց է։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Վուդին Բազին բացատրում է, որ իրականում նրանք խաղալիքներ են։