Ֆիլմը պատմում է «Վրջինիան» անվանումով շոգենավի վրա 1900թ․-ի գտնված երեխայի մասին, 1900-ի մասին։ Նրան գտնում է շոգենավի ցածր կարգի աշխատողներից մեկը Դենին, և կարծում է, որ երեխային հենց իր համար են այնտեղ թողել։ Դենին մեծացնում է երեխային, ստելով որոշ բաների մասին, սովորեցնելով նրան կարդալ և գրել, ահա մի օր 1900-ը խաղտում է պայմանը և բարձրանում է 1-ին հարկ, որտեղ մեծահարուստներն են։ Երեխան նկատում է մի հետաքրքիր գործիք։ Գիշերը երբ բոլորը արդեն քնած են, նա վերադառնում է նույն տեղը, նստում է դաշնամուրի առջև և սկսում նվագել, մարդիկ հավաքվում են տարբեր սենյակներից վայելելու նրա երաժշտությունը։ Նրա մասին սկսում են լեգենդններ պտտվել, սակայն շուտով 1900-ը կանգնում է մի մեծ որոշման առջև, թե ի՞նչ որոշում, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։