1908թ․ թուրքական կառավարության գլուխ անցան երիտթուրքերը, Անդրանիկ Օզանյանը առաջարկություն ստացավ դառնալ թուրքական պառլամենտի պատգամավոր։ Նա ոչ միայն մերժեց այդ առաջարկը, այլ նաև ասաց, որ ոչ մի թուրքական ոսկի և պաշտոն չի կարող վեր լինել իր հայրենասիրական գաղափարից:
Բուլղարիայում Անդրանիկ Օզանյանը Գարեգին Նժդեհի հետ միասին կազմեց 273 հոգուց բաղկացած բանակ և կռվեց թուրքերի դեմ՝ նրանց շպրտելով Բուլղարիայի հողերից։ Այդ հերոսության համար նրան Բուլղարիայի թագավորի կողմից շնորհվեց Բուլղարիայի քաղաքացիություն, արծաթե շքանշաններ, ոսկե խաչ և ամսեկան 600 ֆրանկ թոշակ։
1914թ․ սկսվեց առաջին աշխարհամարտը, Թուրքիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ հայերի ոչնչացման ծրագրի իրագործումը։ 1914-1917թթ․ Անդրանիկ Օզանյանը կարողացավ մեծ քանակությամբ հայեր փրկել և տեղափոխել Հայաստան։
1917 թ.-ին ռուսական հրամանատարությունը Անդրանիկին շնորհում է Զորավարի կոչում և նշանակում առաջին կամավորական գնդի հրամանատար։ Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը 1917թ․ գրում է. «Կամավորներից յուրաքանչյուրը, ով այդ կռվին մասնակցեց, հպարտությամբ կարող է ասել, որ Անդրանիկի հրամանատարության տակ գտնվող գումարտակը շքեղորեն մասնակցեց Դիլմանի ճակատամարտին՝ Կովկասը փրկելով թշնամական հարձակումից»։
Ֆիլմը պատմում է նաև Անդրանիկ զորավարի և Հովհաննես Թումանյանի՝ իրար նման լինելու մասին:
Լևոն Վաթյան, Աշոտ Զաքարյան