Մեր մեծերը. Ավետիք Իսահակյան

by Ida Kar, 2 1/4 inch square film negative, 1957
by Ida Kar, 2 1/4 inch square film negative, 1957

Շատերը Ավետիք Իսահակյանին գիտեն որպես բանաստեղծ, սակայն քչերը գիտեն, որ նա նաև եղել է հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ: Մարդիկ, ովքեր Իսահակյանին ճանաչում էին որպես քաղաքական գործիչ, շատ հաճախ ասում էին, որ նա այն եզակիներից էր, ում ԽՍՀՄ-ում վախենում էին դիպչել՝ գնդակահարել կամ էլ աքսորել:

Այս ֆիլմը յուրահատուկ է նրանով, որ Իսահակյանին ներկայացնում է որպես քաղաքական գործիչ. պարզվում է՝ նա զբաղվել է զենք-զինամթերք ձեռք բերելով ու հայերին զինելով, արտասահմանում եղած ժամանակ կարողացել է գտնել ուրիշի անվան տակ թաքնվող Թալեաթին, նաև՝ ֆինանսապես է աջակցել «Նեմեսիս» կազմակերպությանը, իսկ Հայաստանում օգնել է Եղիշե Չարենցին, երբ բոլորը վախենում էին անգամ բարև տալուց, եղել է «Արփա-Սևան» նախագծի հիմնադիրներից ու հովանավորներից: Պատահական չէր, որ Հայաստանում եղած ժամանակ նրան մշտապես հետևել են ու լրտեսել:

Չենք ցանկանում չակերտները շատ բացել, ուղղակի ցանկանում ենք, որ նայեք ու հիանաք Իսահակյանով այնպես, ինչպես Ֆիլմադարանի խմբագրակազմը՝  ֆիլմը դիտելիս:

Ֆիլմադարանը շնորհավորում է Ավետիք Իսահակյանի 140-ամյակը և ցանկանում, որպեսզի նրա գործերը միշտ հիշվեն և իրենց արժանի տեղն ունենան մեր ուսումնական ծրագրերում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s