Ֆիլմի գլխավոր հերոսները սիրահար զույգ է` Բռեյդին և Մակկենզին, ովքեր շատ են սիրում զբաղվել սերֆինգով: Ամբողջ ամառը նրանք անցկացնում են լողափին և զբաղվում են իրենց սիրած մարզաձևով, սակայն վերջանում են ամառային արձակուրդները, և արձակուրդների հետ միասին սերֆինգի սեզոնը: Գումարած ամենին Մակկենզիի մորաքույրը ցանկանում է, որպեսզի Մակկենզին սովորի բարձրակարգ ակադեմիայում: Վերջին անգամ նրանք որոշում են գնալ սերֆինգի: Երեկոյան, երբ հիանալի ալիքներ են լինում նրանք գնում են վերջին անգամ ալիքների վրա սահելու: Սակայն ինչ-որ բան է տեղի ունենում և ալիքները նրանք հետ են տանում կես դար: Նրանք հայտնվում են 60-ական թթ.-ում` այն ժամանակ շատ հայտնի մի ֆիլմի կենտրոնում և սկսում հետևել ֆիլմի ընթացքին հենց ներսից, չմոռանալով փնտրել ելք` հետ վերադառնալու համար…