«Մենք» սովետական ֆիլմը, որը նկարահանել է Արտավազդ Փելեշյանը, չի պարունակում որևէ խոսակցություն: Կա միայն երաժշտություն: Ֆիլմը լիքն է գաղտնի իմաստներով և պատկերների միջոցով ցուցադրվող փոխաբերական իմաստներով: Ֆիլմում առկա են շատ հետաքրքիր և հուզիչ կադրեր, որոնք ոչ միշտ են հասկանալի: Ֆիլմում կա մի շատ յուրահատուկ կադր. աղջիկ, ով փրկվել է ցեղասպանությունից: Ես գոնե այդպես հասկացա: Ֆիլմը հպարտ վերջաբան ունի: Ավարտվում է հպարտ լեռների տեսարանով: Կարծում եմ՝ մենք հենց այդ լեռներն ենք, ովքեր անկախ ամեն ինչից, ապրում են ու շարունակում են մնալ կանգուն, ինչպես լեռները:
Արեգ Գալոյան