Ինդիանա Ջոնսը արկածներ սիրող մի մարդ է, ով շատ է սիրում գտնել գանձեր, սակայն ոչ գումարի համար: Ինձ թվում է՝ արդեն պարզ է, որ առանց արկածների գանձի չես հասնի: Ինդիանա Ջոնսը որոշում է գտնել կորած տապանը, որը ըստ լեգենդի օգնում է հաղորդակցվել աստծու հետ, բայց այն գտնելու համար նրան պետք է հատուկ մեդալիոն, որը իր մոտ պահում է մի կին, ով Ջոսի երբեմնի ընկերուհին էր: Այս ամենին գումարվում է այն, որ գերմանական զորքը նույպես ցանկանում է ստանալ այդ տապանը, և թե ինչ է լինում հետո՝ դիտեք ֆիլմում…:
Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ
Արեգ Գալոյան