Տվյալ ֆիլմը շարունակում է մեզ բոլորիս քաջ ծանոթ Կեվին Մակ-Կալիստերի պատմությունը: Այս անգամ նրանց ընտանիքը պետք է Ամանորը նշեր Մայամիում, բայց, օդանավակայանում նրանք լրիվ իրար են խառնվում, որի արդյունքում Կեվինը շփոթելով թռիչքները, միայնակ թռչում է Նյու Յորք, իսկ մնացածները Մայամի: Նյու Յորք հասնելուն պես, նա նկատում է, որ իր հոր ամբողջ գումարը, իր մոտ է մնացել, և օգտեվլով այդ ամենից մի քիչ զվարճանում է քաղաքում, սակայն այդ հանգիստը ոչնչացնում են, նրա հին ծանոթները, փորձելով թալանել խաղալիքների մի խանութ Ամանորի նախօրեին…