Նախագծի և մեր մասին

Cinema Mskh

Նախագծային աշխատանք. դժվարություններ, առաջարկներ

Ուստարին հաջող էր մեզ համար, որովհետև սկսեցինք Ֆիլմադարան նախագիծը:

Դժվարություններ

Մեզ՝ որպես նախագծի անդամների, խանգարում է ինտերնետի արագությունը և որոշ հարկավոր կայքերի արգելափակումը:

Առաջարկներ

1. Մենք առաջարկում ենք նոր ուստարում ստեղծել առանձին սենյակներ՝ հատուկ նախագծերի համար

2. Աշխատասենյակներում լինի համեմատաբար ավելի արագ ինտերնետ

3. Բաց լինեն բոլոր կայքերը

Ինչպես ենք մենք աշխատում

Մեզ շատ է դուր գալիս աշխատել նախագծի վրա։ Ֆիլմերը թարգմանում ենք շատ հեշտ, բարդություններ ընդհանրապես չեն առաջանում։ Ուզում ենք անպայման նշել, որ աշխատում ենք ոչ թե գնահատականի, այլ մեր հավեսի համար։ Ֆիլմերը նայելուց և միասին քննարկելուց հետո որոշում ենք, թե ինչ ֆիլմ տեղադրենք mskh.am-ում։ Ֆիլմը ընտրելիս աշխատում ենք, որպեսզի այն համապատասխանի շաբաթվա օրացույցին։Աշխատում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեզ դիտողը չձանձրանա։ Ֆիլմադարանոմ տեղադրում ենք ինչպես ուսումնական, այնպես էլ ժամանցային ֆիլմեր։

Սիրով ենք ընդունում համագործակցության ցանկացած առաջարկ։

Առավելություններ

Դժվարանում ենք ասել, թե քերականական և գրականագիտական առաջադրանքները որքանով են մեզ օգնում, բայց որ այս նախագծի շնորհիվ զարգանում և հարստանում է մեր բանավոր և գրավոր խոսքը, դա փաստ է։

Նախագծի մասին

Բարի գալուստ Ֆիլմադարան։ Ես Շուշան Եփրիկյանն եմ՝ «Ֆիլմադարան» նախագծի ղեկավարը։ Քանի որ մեզնից շատերն են սիրում ֆիլմեր դիտել, մտածեցի, որ կարելի է այդպիսի մի նախագիծ սկսել։ Ինձ միացան նաև մեր դասարանցիները՝ Լևոն Վաթյան, Արեգ Գալոյան, Աշոտ Զաքարյան, Արփի Չոբանյան և Գիսանեն, ով առաջարկեց մեզ հետ համագործակցել իր «Ռոքադարան» նախագծով։

Մենք որոշել ենք «Մանկապատանեկան ֆիլմադարան» ստեղծել: Ֆիլմերը ընտրվում են մեր կողմից, բովանդակային որոշ ներածականով տեղադրվում կայքում։ Արդեն ունենք մի քանի բաժիններ՝ ընտանեկան, ֆանտաստիկա, փաստավավերագրական, ֆենտեզի, կատակերգություն և այլն:

Նախագծի վրա աշխատում ենք հավեսով ու հաճույքով, օգնում ենք իրար: Մեզնից յուաքանչյուրը Ֆիլմադարան նախագծում պատասխանատու է մի բանի համար: Օրինակ՝ Արեգը պատասխանատու է նախագծի կայքի տեսքի և բաժինների համար, Լևոնը պատասխանատու է մեր նորաբաց ֆեյսբուքյան էջի ու լոգոյի համար, դե, իսկ մնացածներն էլ, բնականաբար, ֆիլմերի համար:

Լավ կողմն այն է, որ մենք բոլորս զարգացնում ենք մեր գիտելիքները. նախ սովորում ենք նոր բառեր՝ զարգացնելով մեր բառապաշարը, երկրորդ՝ գրում ենք փոքրիկ վերլուծականներ ֆիլմի բովանդակության մասին, երրորդ՝ զարգացնում ենք մեր գեղագիտական ճաշակը, չորրորդ՝  ավելանում են մեդիահմտությունները:

Որոշել ենք նախագիծը շարունակել մինչև տարվա վերջ։ Հույս ունենք, որ Ձեզ դուր կգան մեր ընտրած ֆիլմերը։

Եփրիկյան Շուշան

imageՈղջույն, ես Եփրիկյան Շուշանն եմ, սովորում եմ Միջին դպրոցի 8-1 դասարանում: Կրթահամալիրում սովորում եմ առաջին դասարանից: Ազատ ժամանակ սիրում եմ լսել երաժշտություն ու ֆիլմեր դիտել, իսկ, եթե դրսում տաք եղանակ է, սիրում եմ քայլել բակում, սպորտաձևերից նախընտրում եմ վոլեյբոլը: Նաև սիրում եմ երազել, շատ հաճախ երաժշտություն լսելուց երազում եմ, որ աշխարհը լինի հաշտ ու համերաշխ, մտածում եմ իմ ապագայի մասին, թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու և ինչպես եմ դասավորելու կյանքս:

 

Արփի Չոբանյան

10356324_4501423989180_3253862606368074096_nԵս Արփին եմ:

Ես սիրում եմ իմ ծնողներին, եղբորս և այն մարդկանց, ովքեր ինձ համար թանկ արժեն: Ես իմ կյանքում ունեցել եմ շատ փորձություններ, որոնք փորձել եմ միշտ հաղթահարել և մնալ ազնիվ, ես շատ կորուստներ եմ ունեցել, բայց երբեք չեմ կոտրվել: Ես բացի դպրոցից, հաճախում եմ նաև անգլերենի, մայրենիի և նկարչության խմբակի: Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ և նկարել:
Ես միշտ որախ եմ լինում, երբ ես կամ ուրիշը հասնում են իրենց ուզածին և լինում են երջանիկ, շատ եմ սիրում նվեր տալ մարդկանց: Ինձ միշտ զարմացնում է այն, թե ինչու են մարդիկ այդպես ստոր և խաբեբա լինում մեկ-մեկ, ինչու են քեզ դավաճանում, այդ պահերին ես հասկանում եմ, որ կյանքը դժվար բան է և տխրում եմ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s